Պենտագոնի ղեկավարին ցանկանում են պաշտոնանկ անել
Sat, 24 Oct 2026 18:30:20 +0400

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին պաշտոնանկություն կարող է սպառնալ։ Դա կլինի այն ժամանակ, երբ Կոնգրեսի առաջիկա նոյեմբերի սկզբին կայանալիք միջանկյալ ընտրություններում հաղթեն դեմոկրատները։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հեգսեթին ցանկանում են հեռացնել զբաղեցրած պաշտոնից մի քանի պատճառներով, այդ թվում՝ Իրանի դեմ անօրինական ռազմարշավին աջակցելու։ Խոսքը՝ հարվածների համար թույլատրված վաթսունօրյա ժամկետի լրանալուց հետո իրականացված հարվածներն են։ Բացի այդ, ամերիկյան օրենսդիրների շրջանում բոլորը չէ, որ հավատում են, որ թվով 220 թմրավաճառների ենթադրյալ ոչնչացումը իրականացվել է օրինական միջոցներով։ Պաշտոնանկության բանաձեւի նախագիծն արդեն ներկայացվել է Կոնգրեսին եւ ընտրություններից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը վերադառնա աշխատանքի՝ այն տեղի կունենա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր