Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Հերթական քրեական գո՞րծը

Հերթական քրեական գո՞րծը

Wed, 28 Oct 2026 10:53:36 +0400


««Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, որ իրենք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել ու մի բան էլ ներողություն են ակնկալում հայերից, ի պատասխան՝ գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իհարկե, անիմաստ է մանրամասն գրել, թե ինչի մասին է գործը կամ ինչպիսի զավեշտ է դրանում Սերժ Սարգսյան անուն-ազգանունը տեղավորելը, բայց դե սա է այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը և թեմաներին բարձր հնչեղություն հաղորդելու հետևողականությունը: Դրսից աճող ճնշումների, հնչող վիրավորանքների և հարվածների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, դիմակայությունը զրոյական է, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյային

«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյային Tue, 20 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով