2019-ին ՔՊ-ն այս նկարն էր ներկայացնում որպես ինքնիշխանության և «պայծառ ապագայի» գրավական
Wed, 06 May 2026 10:32:23 +0400

2019-ին ՔՊ-ն այս նկարն էր ներկայացնում որպես ինքնիշխանության, սուվերենության և «պայծառ ապագայի» գրավական: Այս մեքենայում գտնվող Իրանի, Ղրղզստանի և Մոլդովայի ղեկավարները այլևս չեն ղեկավարում: Ավելին, Մոլդովայի նախկին ղեկավարը «մեր օրերի Նիկոլ Մակրոնովիչի» «դասակարգային, աշխարհաքաղաքական և գաղափարային» թշնամին է: Էս է: Այ այսպես էլ մի օր «Նիկոլ Մակրոնիչը» նկար կունենա թուրքալեզու պետությունների կազմակերպության անդամներին Հայաստանում ընդունելության ժամանակ: Այ դա իրոք կլինի «Իրական Հայաստանի» նպատակի բացահայտումը:
Հ.Գ. 2018-ի հոկտեմբերին Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովը, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Կանադայի վարչապետ Տրյուդոն, Բելգիայի վարչապետը, Շվեյցարիայի նախագահը, Մոնակոյի թագավորը, Լիբանանի վարչապետը, ընդհանուր 34 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 84 խոշոր պատվիրակութկուն:
ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ֆրանկոֆոնիայի 2018-ի գագաթնաժողովի անցկացման վայրի որոշումը կայացվել է 2016 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ ըստ Մակրոնի՝ «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն էր» և ոչ մի լուրջ պետության ղեկավար Հայաստան չէր գա: Այն Հայաստան, ուր տարբեր տարիների արդեն այցելել էին Ժակ Շիրակը, Սարկոզին, Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի 2018-ի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դարձյալ 2016 թվականին Մերկելի պլանավորվող Հարավկովկասյան Տուրնեի շրջանակում (Այցելեց Վրաստան, Հայաստան, Ադրբեջան):
Ռուբեն Մխիթարյանի էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր