Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Այսօր սա դարձել է իրական վտանգի աղբյուր բնակիչների համար

Այսօր սա դարձել է իրական վտանգի աղբյուր բնակիչների համար

Mon, 13 Apr 2026 16:45:20 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և գրառում, որտեղ անդրադարձել է Շիրակի 8 հասցեում գտնվող շենքի նկուղային հատվածի վիճակին։

Նրա փոխանցմամբ՝ տվյալ նկուղը ոչ միայն չի համապատասխանում որպես ապաստարան օգտագործելու նվազագույն պայմաններին, այլև ներկայումս վերածվել է վտանգավոր տարածքի՝ բնակիչների համար։ Նա նշել է, որ տարածքում տիրում են հակասանիտարական պայմաններ, ուժեղ գարշահոտություն և ընդհանուր խիստ անբարենպաստ վիճակ, ինչի հետևանքով այնտեղ մուտք գործելն անգամ դժվար է պատկերացնել, առավել ևս՝ այն օգտագործել արտակարգ իրավիճակներում որպես ապաստարան։

Աղեկյանի գնահատմամբ՝ այս իրավիճակը վկայում է քաղաքացիների անվտանգության նկատմամբ անուշադրության մասին՝ քննադատելով իշխանության քաղաքական մոտեցումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ Sat, 11 Jul 2026 23:30:21 +0400 Իսրայելի ռազմաօդային ուժերի …