Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն

Wed, 28 Oct 2026 12:30:40 +0400


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Անդրադարձ է արվել բրյուսելյան վերլուծական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ելույթին։ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆիդանի պատասխանները խեղաթյուրվել են ու ամբողջությամբ կտրվել համատեքստից։

Արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Ֆիդանի խոսքի խեղաթյուրումը Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերում Թուրքիայի քաղաքականությունը վերածել են քաղաքական բանավեճի առարկայի։ Ընդգծվել է, որ Թուրքիայի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա։

«Միջազգային իրավունքին համապատասխան դիրքորոշումները, որոնք Թուրքիան վճռաբար պաշտպանում է բոլոր հարթակներում, մնում են անփոփոխ։ Ինչպես մինչ օրս, այսուհետ ևս մենք կշարունակենք պաշտպանել մեր օրինական իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում՝ առանց որևէ զիջման գնալու»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան ակտիվորեն բանակցում է

Թուրքիան ակտիվորեն բանակցում է Tue, 17 Nov 2026 19:00:06 +0400 Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով