Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Մարկո Ռուբիոյին պարաշյուտով «դեսանտ իջեցնել» Կուբայում

Մարկո Ռուբիոյին պարաշյուտով «դեսանտ իջեցնել» Կուբայում

Wed, 28 Oct 2026 23:00:36 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին պարաշյուտով իջեցնել Կուբայում, որպեսզի լուծի այնտեղ եղած բոլոր խնդիրները։ «Հնարավոր է, որ երբ ավարտենք Իրանի հետ կապված հարցերը, հետդարձի ճանապարհին Մարկո Ռուբիոյին պարաշյուտով իջեցնենք Կուբայում։ Մենք նրան կիջեցնենք ուղղակի Կուբայի կենտրոնում, որտեղ նա երկու րոպեում բոլոր խնդիրները կլուծի»,- ասել է Թրամփը՝ Տեխաս նահանգում Հանրապետական կուսակցության անդամների հետ զրույցի ընթացքում։ Թրամփը նաեւ ասել է, որ Կուբան հիմա ընդառաջ է ընթանում Միացյալ Նահանգներին, քանի որ հիմա ԱՄՆ-ին բոլորը նորից սկսել են հարգել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն Thu, 19 Nov 2026 12:15:03 +0400 Նոյեմբերի 14-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով