Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

1 միլիոն ԱՄՆ դոլար ֆոնդով մրցանակաբաշխություն Երևանում․ ո՞վ ինչքան ստացավ

1 միլիոն ԱՄՆ դոլար ֆոնդով մրցանակաբաշխություն Երևանում․ ո՞վ ինչքան ստացավ

Thu, 29 Oct 2026 15:45:56 +0400


Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ-Սաուդը երեկ Երևանում էր։ Հայաստան այցի պատճառը արքայազն Թաթալի կողմից հիմնադրված՝ Prince Talal international prize for human development-ի՝«Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի» 2025 թվականի մրցանակաբաշխության արարողությունն էր։

Մրցանակաբաշխության թեման «Մատչելի և մաքուր էներգիան » էր։ Մրցանակաբաշխության կոմիտեի կազմում Երևան էին եկել նաև Իսպանիայի թագուհի Սոֆյան, ինչպես նաև Prince Talal international prize for human development-ի կոմիտեի անդամներ Ահմեդ Մոհամմեդ Ալին, Յեսուֆու Սեյյիդ Աբդուլն ու «Արաբական ծոցի զարգացման ծրագրի» (AGFUND) գլխավոր գործադիր տնօրեն Համմամ բին Ջուրեյդը։

The Prince Talal prize for human development-ը հիմնադրվել է 1999 թվականին՝ որպես Մարդկային զարգացման առաջատար ծրագրերի AGFUND-ի միջազգային մրցանակ։ Հիմնական նպատակն է ՝ աղքատության հաղթահարման հարցում նորարարություններըը խրախուսելու տեսլականի վրա։ AGFUND-ի հիմնադիր արքայազն Թալալ բին Աբդուլազիզի պատվին են անվանել մրցանակը՝ արժևորելով ու հարգանքի տուրք մատուցելով արքայազն Թալալի մարդկային զարգացման գործում ունեցած ներդրմանը։
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար և բաշխվում է չորս անվանակարգերում՝ գնահատելով ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ազգային մակարդակի հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, սոցիալական ձեռնարկությունների և անհատների իրականացրած ծրագրերըՄրցանակի թեմաները 2017 թվականից համապատասխանեցվում են ՄԱԿ-ի մինչև 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգին։ Մրցանակաբաշխության համար ամեն տարի մի երկիր են ընտրում և ընտրությունը մեծ մասամբ պայմանավորված է բովանդակային համընկնումով՝ ուղղված կայուն մարդկային զարգազման թեմատիկային։

Միջոցառումն անցկացվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հովանու ներքո և Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) տնօրենների խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորությամբ։ Մրցանակաբաշխության կարևորագույն նպատակն է նպաստել մարդկային կայուն զրագացմանը, մաքուր էներգիան հասանելի դարձնել ու այն ընդլայնել, ինչպես նաև համայնքների պայմանները լավացնել՝ մարդկանց բնակային պայմանները զարգացնող նորարարական ծրագրերին զարկ տալով։

Առաջին և ամենամեծ դրամական մրցանակը (գլխավոր անվանակարգը՝ 400,000 ԱՄՆ դոլար) շահել է Մյանմայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF Myanmar) ներկայացուցչությունը: Մյուս երեք անվանակարգերի հաղթողները Նիգերիայի, Քենիայի-Սոմալիի, Հնդկաստանի ներկայացուցիչներն էին՝ իրականացրած տեխնոլոգիական կամ էներգետիկ լուծումներով։
«Արաբական ծոցի զարգացման ծրագրի» (AGFUND) գլխավոր գործադիր տնօրեն Համմամ բին Ջուրեյդը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ մրցանակաբաշխությունը որոշել են այս տարի Հայաստանում անցկացնել, որովհետև հիմա Երևանում ընթանում է COP17-ը և հատկապես հաշվի առնելով մրցանակաբաշխության թեման, խորհրդանշական ու բովանդակային նույնությունը՝ դա լավագույն ընտրությունն էր։

Արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ-Սաուդը իր ելույթում ասաց․«Մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որի պատմությունը, մշակույթն ու կայունությունը հարգանք են վայելում նրա սահմաններից շատ ավելի հեռու։ Հայաստանն աշխարհին է պարգևել նշանավոր բանաստեղծների և մտածողների»։
Արքայազն Աբդուլազիզը շեշտեց, որ մրցանակաբաշխության ողջ ընթացքում ներկայացվել է 2299 նախագիծ, որոնցից հաղթող է ճանաչվել շուրջ 95 մասնակիցինչի շնորհիվ կարողացել են աջակցել տասնյակ երկրներում զարգացման 81 լայնածավալ նախագծերի իրականացմանը։

Չնայած մրցանակաբաշխությունն անցկացվում էր Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո, սակայն նա ներկա չէր միջոցառմանը՝ նա վիրահատվել է եւ բուժման կուրս է անցնում։ Փոխարենը միջոցառմանը մասնակցեց Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական պատգամավորների ու նախարար Անահիտ Ավանեսյանի, ՄԻՊ Անահիտ Մանասյանի ներկայությամբ։

Կարևոր է ընդգծել, որ AGFUND՝ «Արաբական ծոցի զարգացման ծրագիրն է համարվում այս մրցանակաբաշխության կազմակերպիչը, հետևաբար արարողությանը ներկա Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները համարվում էին մրցանակաբաշխության հյուրեր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փախուստ «Գիտկոմից».  Գիտության մեջ քաոսային իրավիճակ է ստեղծվել

Փախուստ «Գիտկոմից».  Գիտության մեջ քաոսային իրավիճակ է ստեղծվել Thu, 22 Oct 2026 15:45:56 +0400 Ընդամենը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով