Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Պուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. Պեսկով

Պուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. Պեսկով

Fri, 30 Oct 2026 15:30:49 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է բոլոր առաջնորդների հետ շփումների համար՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու շահերից ելնելով, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երեքշաբթի օրը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ։

Լրագրողները Պեսկովից հարցրել են, թե արդյոք նախագահի կողմից հեռախոսազրույցներ են սպասվում եվրոպական այլ երկրների ներկայացուցիչների հետ։

«Նախագահ Պուտինը բաց է բոլորի հետ շփումների համար՝ ելնելով հարցի շահերից, ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու շահերից։ Նա բաց է եղել, կա և կմնա բաց այդ շփումների համար», – լրագրողներին ասել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Վլադիմիր Պուտին

Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Վլադիմիր Պուտին Sun, 25 Oct 2026 15:15:02 +0400 Ռուսաստանի հասցեին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով