Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա
Fri, 30 Oct 2026 19:00:29 +0400

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Քրիսթին Լագարդը մտադիր է վաղաժամ ավարտել իր պաշտոնավարումը եւ հաջորդ տարվա փետրվարի յոթին հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ԵԿԲ Մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդման, իր որոշման մասին Լագարդն արդեն իրազեկել է Բանկի Կառավարիչների խորհրդին եւ ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։
Հետաքրքիր է այն, որ Լագարդը հաջորդ տարի հոկտեմբերին այսպես թե այնպես ավարտելու էր իր պաշտոնավարման ժամկետը եւ ըստ էության՝ մի քանի ամիս է ընդամենը շուտ հրաժարական տալից։ Նրան այդ պաշտոնում կարող են փոխարինել՝ Պաբլո Էրնանդես դե Կոսը, ով ներկայացնում է Իսպանիան, կամ Քլաս Քնոթը՝ Նիդերլանդներից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր