Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Fri, 30 Oct 2026 21:15:43 +0400


2 ամիս է, ինչ սահմանամերձ Ոսկեպար գյուղը զրկված է գյուղի բուժկետի ծառայություններից։ Գյուղի բուժքույրը վերցրել է 2 տարվա արձակուրդը եւ երեխաների հետ տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակարան ունի։ Գյուղի բնակիչները կարծում են, որ բուժքույրը արձակուրդից` Վանաձորից չի վերադառնալու, քանզի այնտեղ կարի ֆաբրիկաներից մեկում աշխատանքի է անցել։ Ոսկեպարի բուժկետի բուժքրոջ աշխատավարձը բարձր չէ՝ 92 հազար դրամ։ Բուժկետի բուժքույր (միջին բուժաշխատող) աշխատելու համար պարտադիր պահանջվում է ՇՄԶ (Շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտային միավորներ, Ոսկեպարում բուժքույրական կրթություն ունեցողներ կան, սակայն նրանք չունեն կրեդիտային միավորներ։ Հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու բուժքրոջ թափուր հաստիքի հարցը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոսկեպարում անհանգիստ են

Ոսկեպարում անհանգիստ են Fri, 11 Sep 2026 21:45:37 +0400 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում անհանգիստ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով