Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

ԱՄՆ քաղաքական ապագայի մասին մռայլ կանխատեսում է կատարել

ԱՄՆ քաղաքական ապագայի մասին մռայլ կանխատեսում է կատարել

Sat, 31 Oct 2026 13:00:40 +0400


Միացյալ Նահանգները կարող է դառնալ միակուսակցական պետություն, եթե Դեմոկրատական կուսակցությունը հաղթի 28 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտարարել է միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը։ «Իմ ամենից մեծ մտահոգությունն այն է, որ դեմոկրատները եթե 28 թվականի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում՝ կայանալիք ընտրություններում հաղթանակ տանեն, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ Ամերիկան ընդմիշտ դառնա միակուսակցական երկիր եւ ժողովրդավարությունը որպես այդպիսին՝ Ամերիկայում կդադարի գործել»,- ասել է Մասկն իր գրառման մեջ։ Նա ներկայացրել է, թե ինչ կոնկրետ քայլերի կգնան դեմոկրատները, եթե լիովին վերահսկողություն ունենան իշխանության մարմինների նկատմամբ։ Հիշեցնենք, որ 28 թվականին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու եւ նախագահական եւ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների ընտրություններ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք Sat, 31 Oct 2026 09:45:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով