Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Ովքեր կկարողանան ֆինանսավորում ստանալ քաղաքացիներից

Ովքեր կկարողանան ֆինանսավորում ստանալ քաղաքացիներից

Mon, 02 Nov 2026 11:10:05 +0400


2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր համակարգ, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց վճարած եկամտային հարկի մի մասը նվիրաբերել կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետական բյուջեի քննարկման ընթացքում՝ ներկայացնելով համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում նախատեսվող փոփոխությունը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու և հաստատելուց հետո կկարողանան իրենց վճարած եկամտային հարկից որոշակի գումար ուղղել իրենց նախընտրած կազմակերպություններին կամ լրատվամիջոցներին։

Փաշինյանը միաժամանակ նշել է, որ համակարգի գործարկման առաջին տարում մեծ ֆինանսական հոսքեր ակնկալելը իրատեսական չէ։ Նա ընդգծել է, որ դրա արդյունավետությունը մեծապես կախված կլինի նաև նրանից, թե որքանով կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները կկարողանան և կցանկանան ներգրավել քաղաքացիների նվիրատվությունները։

Վարչապետի գնահատմամբ՝ նոր մեխանիզմի աստիճանական կայացումը կնպաստի Հայաստանի քաղաքական համակարգի ավելի անկախ, պետականակենտրոն և քաղաքացիակենտրոն դառնալուն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը Sun, 01 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով