Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել

Mon, 02 Nov 2026 12:56:58 +0400


Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող է նոր փուլ սկսվել՝ այս անգամ Սյունիքի մարզում։ Խոսքը TRIPP նախագծի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված տարածքների մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հավանական է, որ նախագծի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ սահմանազատման աշխատանքներն այդ հատվածում անցկացվեն արտահերթ կարգով։

Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ մեկնարկել նախագծային աշխատանքները, որոնք վերաբերում են երեք հիմնական ենթակառուցվածքների՝ էլեկտրահաղորդման գծերի, ավտոճանապարհի և երկաթգծի կառուցմանը։

Փոխվարչապետի պարզաբանմամբ՝ նախատեսվող բոլոր երեք ենթակառուցվածքներն անցնելու են Սյունիքի մարզով, ինչն էլ սահմանազատման աշխատանքների արագացման անհրաժեշտություն է առաջացնում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկել է մտածելու ժամանակը

Եկել է մտածելու ժամանակը Tue, 03 Nov 2026 17:15:09 +0400 «Երբ ժամանակը գա, այդ ժամանակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով