Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում
Mon, 02 Nov 2026 12:54:50 +0400

Մեր տեղեկություններով, այսօր ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպելու են ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ խմբակցությունը հանդիպում է ունենում դեսպանների հետ, մասնավորապես «Ուժեղ Հայաստանը» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ նախկինում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Կիպրոսի, Իրանի դեսպանների, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի, ինչպես նաեւ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, TRIPP, եւ այլն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր