Էլի բախումների է տանում
Tue, 03 Nov 2026 09:00:46 +0400

Դեժավյուի զգացում ունենք: Շատ բան է փոխվել այս 8 տարիների ընթացքում, բայց Նիկոլ Փաշինյանի գործիքակազմն ու հռետորաբանությունը չեն փոխվում: Մենք չենք մոռացել, թե ինչպես 2018-ի մայիսին գործող խորհրդարանին շանտաժով եւ սպառնալիքներով ստիպեց իրեն ձայն տալ, եւ 7 հոգանոց խմբակցության ղեկավարը դարձավ երկրի վարչապետ: Ինչպես հոկտեմբերի 2-ին մարդկանց կոչ արեց` շրջափակել խորհրդարանը, եւ մեծամասնություն կազմող ՀՀԿ ֆրակցիան նահանջեց, ու խորհրդարանը լուծարվեց, որ արտահերթ ընտրություններ կայանան: Ինչպես մեկ տարի անց կոչ արեց շրջափակել դատարանները, երբ դատարանն ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 20 թվականի պարտությունից հետո, երբ ողջ երկիրն իր հրաժարականն էր պահանջում, ընդդիմադիրները բողոքի ակցիաներ էին անում, զոհվածների ծնողներն արգելում էին իրեն Եռաբլուր մտնել, ինչպես պետական լծակներով, ուժայինների եւ «ծիգրովկա» հագած աջակիցների հետ ընդդիմության ակցիաների հարակից փողոցներում երթ էր անում, ուժով Եռաբլուրն էր գրավում: Այս բոլոր դեպքերում մեր երկիրը քաղաքացիական պատերազմից 5 պակաս իրավիճակում էր եւ կարելի է ասել` ամեն անգամ բախումներից, արյունահեղությունից, հայը հային վնասելուց զերծ է մնացել բացառապես ընդդիմության խոհեմության եւ մեր ժողովրդի իմաստնության շնորհիվ: Բայց նա չի հանդարտվում: Հիմա էլ Սահմանադրությունը փոխելու համար է հրահրում ու սադրում, փորձում բախումների տանել ժողովրդին: Արյան ծարավ ունի, սիրտը զոհեր է ուզում: Իհարկե, պարզ է, որ այլեւս նրա հետեւից գնալու է բացառապես ադմինիստրատիվ եւ ուժային ռեսուրսը, որը նույնպես կրակն է ընկել այս անհավասարակշիռ ու փակուղի մտած մարդու ձեռքը, բայց հանրային միջոցների ու պետական լծակների շնորհիվ կարող է խժդժություններ առաջացնել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր