Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու

Tue, 03 Nov 2026 15:15:51 +0400


«Արարատ-Արմենիան» դեմ է ՀՖՖ կանոնադրության առաջարկվող փոփոխություններին:

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կանոնադրության առաջարկվող փոփոխություններին։ Ակումբը կասկածի տակ է դրել դրանց նպատակները՝ հատկապես ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուներին ներկայացվող պահանջների և լիազորությունների ժամկետների հաշվարկման կարգի փոփոխության մասով։

Առաջարկվում է վերացնել թեկնածուների՝ վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու և հայերենին տիրապետելու պահանջները։ Ակումբը հայերենի իմացության պահանջի վերացումը համարել է անընդունելի՝ ընդգծելով, որ Գործադիր կոմիտեի անդամը պետք է տիրապետի հայկական ֆուտբոլի առանձնահատկություններին և կարողանա հաղորդակցվել տարբեր շրջանակների հետ։ «Արարատ-Արմենիայում» նաև կասկած են հայտնել, որ փոփոխությունները կարող են կապված լինել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների հետ՝ դրանք համապատասխանեցնելով կոնկրետ թեկնածուի շահերին։

ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին։ «Արարատ-Արմենիան» այդ օրը գտնվելու է Պորտուգալիայում՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խաղի նախապատրաստման նպատակով, ուստի իր դիրքորոշումը ներկայացրել է գրավոր՝ հայտարարելով, որ քվեարկելու է «Դեմ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400 ԱՄՆ Առաջին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով