Ավիավթարը մի ամբողջ ընտանիքի կյանք է խլել
Tue, 03 Nov 2026 23:00:30 +0400

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնավոր օդանավ է կործանվել։ Զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի գործարար, մուլտիմիլիոնատեր Ադամ Ռոբինսոնը, նրա կինն ու երկու մանկահասակ երեխաները։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Ավիաաղետը տեղի է ունեցել Պալմ-Բիչում։ Օդանավում եղել են նաեւ՝ երեխաների դայակ Անիտա Մարիա Սետինան, եւ ընտանիքի բարեկամներ Չարմի Ֆերն ու Ռեյչել Ռիդը, ինչպես նաեւ՝ երկու օդաչուները։ Օդանավը Տեխասի Օսթին քաղաքից մեկնելիս է եղել Բահամյան կղիզներ։ Դեպքի հետ կապված սկսվել է հետաքննություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր