Ուզում են գլխատել
Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի կալանավորումների նպատակը խորհրդարանական խմբակցությունների ղեկավար կազմից զրկելն ու իշխանությունների սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջ մղելն է։
Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սարգսյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են խմբակցություններին «գլխատել»՝ իրենց սահմանադրական բարեփոխումների օրինագիծն անցկացնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր