Ի՞նչ են քննարկել և պայմանավորվել Պուտինն ու Իրանի ԱԱԽ քարտուղարը
Fri, 06 Nov 2026 12:00:00 +0400
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են կարևոր տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ հետպատերազմյան իրավիճակը և տարածաշրջանային անվտանգությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ Պուտինը դատապարտել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և պատրաստակամություն է հայտնել ցանկացած օգնություն ցուցաբերել պատերազմը դադարեցնելու համար։
Ռեզային նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանից Իրան գազատարների կառուցումը։ Նա ընդգծել է նման նախաձեռնության երկու հիմնական նպատակ՝ Իրանի գազի դեֆիցիտի լուծումը և ռուսական գազի վաճառքը հարևան երկրներին։
Իրանի պետական ռադիոյի փոխանցմամբ էլ՝ Մոհսեն Ռեզաին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։, որի բովանդակությունը չի հրապարակվել։