Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռանու՞մ է
Fri, 06 Nov 2026 12:30:34 +0400

ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է այն տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Մարկո Ռուբիոն, իբր, մտադիր է հեռանալ պաշտոնից:
«Դրանք միանգամայն անհիմն, կեղծ լուրեր են հորինված անանունաղբյուրներից», – գրել Է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնական Դիլան Ջոնսոնը X սոցիալական ցանցում: Այսպես է նա արձագանքել Independent-ի հրապարակմանը։
Պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում անանուն բարձրաստիճան աղբյուրների, պնդում էր, որ Ռուբիոն հրաժարական կտա՝ սեփական նախագահական քարոզարշավը սկսելու համար:
Նշվում էր, որ Հանրապետական կուսակցությունից նրա գլխավոր մրցակիցը կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր