Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
Fri, 06 Nov 2026 20:26:47 +0400

Երգիչ Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվածություններ են ձեռք բերել երգչի առգրավված բնակարանի վերաբերյալ։
«Բանկի ներկայացուցիչներն ինձ զանգահարել են և առաջարկել ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակ՝ հարցը լուծելու համար տրամադրելով մեկ ամիս ժամանակ։ Բանկի կողմից ներկայացված առաջարկն ինձ լիովին բավարարում է։ Իմ հերթին պարտավորվում եմ տրամադրված մեկամսյա ժամկետի ընթացքում կարգավորել տվյալ հարցը»,- Ֆեյսբուքում այս մասին գրել է Մհեր Արմենիան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր