Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում

Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում

Sat, 07 Nov 2026 18:45:34 +0400


Ես հասկանում եմ, թե ինչու է Նիկոլը պատերազմ հայտարարել ընդդիմությանը, բայց չեմ հասկանում, թե ինչու է ընդդիմությունն այսպես վարում Նիկոլի կողմից իրեն պարտադրված այս պատերազմը:

Նիկոլին հասկանում եմ, որովհետեւ գիտեմ, որ այս պատերազմն ընդդիմության դեմ նա սկսել է Ալիեւին եւ Էրդողանին տված իր խոստումները կատարելու համար, բայց թե ինչու է ընդդիմությունը մտածում, թե այս պայմաններում իր խնդիրը ոչ թե Նիկոլին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսելն է, այլ սահմանադրության հանրաքվե կազմակերպելու գործընթացում նրան խանգարելը, այ, հենց սա է, որ չեմ հասկանում:

Խնդիրն այս իմաստով ո՛չ ընդդիմության պայքարելու կամքը եւ ո՛չ էլ նրա հայրենասիրությունը չէ: Ո՛չ ես եւ ո՛չ էլ ինչ-որ մեկը չենք կարող ընդդիմությանը մեղադրել ո՛չ պայքարելու կամքի բացակայության եւ ո՛չ էլ հայրենասիրության պակասի համար: Բայց փոխարենը նրան կարող ենք մեղադրել այն բանի համար, որ նա անգամ այսքանից հետո չի գիտակցում, որ հունիսի 7-ին ժողովուրդն իրեն ձայն չի տվել նիկոլական բանտային բռնաճնշումներին լավ դիմանալու կամ թե ԱԺ-ում նիկոլականների դեմ լավ կռվելու համար: Չի գիտակցում, որ հունիսի 7-ին ժողովուրդն իրեն ձայն է տվել Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար եւ, հետեւաբար, ժողովուրդն իրենից ո՛չ ԱԺ-ում լավ կռիվ անել եւ ո՛չ էլ նիկոլական բանտային ռեժիմի պայմաններին արժանապատվորեն դիմակայել չի սպասում: Ժողովուրդն իրենից փողոցային պայքարի կոչ եւ փողոցային պայքարի առաջնորդություն է սպասում:

Այս իմաստով, ընդդիմությունը վերջապես պետք է հասկանա, որ Նիկոլի բերած սահմանադրությունը մերժելը ո՛չ ԱԺ-ում ելույթ ունենալով, ո՛չ ԱԺ-ում լավ կռվելով եւ ո՛չ էլ այս կամ այն տաղավարներում հարցազրույց տալով չի լինի: Պետք է հասկանա, որ Նիկոլի սահմանադրությունը չընդունելու միակ ձեւը ոչ թե Նիկոլին սահմանադրական հանրաքվե կազմակերպել թույլ չտալն է, այլ նրան իշխանությունից հեռացնելը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Sun, 08 Nov 2026 10:15:31 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով