Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Առաջին անգամ Լոս-Անջելեսը կունենա հնդկուհի քաղաքապետ

Առաջին անգամ Լոս-Անջելեսը կունենա հնդկուհի քաղաքապետ

Sat, 07 Nov 2026 19:30:56 +0400


Առաջին անգամ Լոս-Անջելեսը կունենա ծագումով հնդկուհի քաղաքապետ։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Տեղի ունեցած ընտրություններում Նիթյե Ռամանը հաղթել է գործող քաղաքապետ Քարեն Բասին։ Ռամանը ծնվել է հնդկական Քերալա նահանգում։ Վեց տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Ամերիկյան քաղաքացիություն ստացել է 22 տարեկանում։ Ներկայումս 45 տարեկան է։ Բասը դիմել է քաղաքի բնակիչներին եւ հայտարարել, որ կապահովի իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցում նոր քաղաքապետին։ Նա նաեւ ասել է, որ արդեն զանգահարել է մրցակցին եւ շնորհավորել հաղթանակի առիթով։ Ռամանն էլ խոստացել է ապահովել քաղաքի բնակիչների համար հասանելի բնակարաններ, բարելավել հանրային տրանսպորտի աշխատանքը եւ այլն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով