«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է
Sat, 07 Nov 2026 22:49:04 +0400

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը սոցիալական ցանցերի իր էջում հուզիչ գրառմամբ շնորհավորել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքերից տուժած Անի Ավետիսյանի ծննդյան տարեդարձը։
Անին այն քաջարի մայրն է, ով Շաքիում իրենց տուն ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի դեմ անկոտրում կամք դրսևորեց. երբ զինված տղամարդը սպառնացել էր երեխաներին, Անին սեփական կյանքն ու առողջությունը վտանգելով՝ մենամարտի էր բռնվել նրա հետ, ձեռքով բռնել ինքնաձիգի փողը և փակել երեխաներին։ Այդ ընթացքում արձակված կրակոցներից Անին ոտքի վիրավորում էր ստացել և ծանր վնասել ձեռքը, սակայն նրա անձնազոհության շնորհիվ հնարավոր էր եղել կանխել վատթարագույնը:
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հիվանդանոցից լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Անի ջան, շնորհավոր լինի ծնունդդ, թող քո նվիրական երազանքները և աղոթքները հասնեն Աստծո գահին:
Անին երեկ վիրահատվել է և շատ գունատ էր, ուստի ես ծրագրով շպար եմ ավելացրել: Իսկ այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ Հայուհու հայացքով դիմավորեց մեզ»:
Անի Ավետիսյանի արարքն ու անկոտրում ոգին հանրության շրջանում շարունակում են մնալ մայրական սիրո, հերոսության և հայ կնոջ տոկունության վառ օրինակ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր