Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել

Sun, 08 Nov 2026 11:00:15 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով։ Կողմերի միջեւ հանդիպումները այդ օրակարգով, նախատեսված է անցկացնել երկուշաբթի կամ երեքշաբթի։ «Ռուսաստանն ու Ուկրաինան, իմ կարծիքով, առաջին անգամ ցանկանում են համաձայնության գալ։ Մենք հանդիպումներ կանցկացնենք։ Այսօր ես մի քանի հեռախոսազրույցներ եմ ունեցել։ Վաղը եւս մի քանիսը կանցկացնեմ»,- հայտարարել է նախագահ Թրամփըէ Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնում լրագրողների հետ Ֆլորիդայի Պալմ-Բիչում ունեցած զրույցի ժամանակ։ Նա նաեւ ասել է, որ կողմերը ցանկանում են մեծածավալ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի հակամարտությունը եւ դրանում ներգրավված կլինի նաեւ Եվրոպան։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա ֆորմատով բանակցությունները նախատեսված են անցկացնել նոյեմբերի 10-11-ին, Աբու-Դաբիում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում Fri, 06 Nov 2026 19:30:55 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով