Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում
Fri, 06 Nov 2026 19:30:55 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով մեծ համաձայնագիր է նախապատրաստում, որը կարող է ընդգրկել ողջ Եվրոպան։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը՝ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ։ «Ասում եմ ձեզ, որ համաձայնագիր կլինի։ Մեծ համաձայնագիր եւ այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։Կարող եմ ասել, որ կարող է ընդգրկել նույնիսկ ողջ Եվրոպան։ Դա կլինի մեծ ու հիասքանչ համաձայնագրից, որից հիացած կմնան բոլորը»,- ասել է նա։
Թրամփը նաեւ ասել է, որ Ուկրաինական պատերազմը կավարտվի բավականին մոտ ապագայում։
Նշենք, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն նախօրեին Կիեւի հետ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Բանակցություններին մասնակցել են նաեւ Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի ներկայացուցիչները, նաեւ՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր