Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Sun, 08 Nov 2026 15:45:21 +0400


Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին:Հրում վարժությունում նա 247 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:

Մինչ այս Հայաստանի կանանց հավաքականի կազմում Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչ

Հաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչ Sat, 31 Oct 2026 20:17:55 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով