Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել
Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400

Binance թվարժութային բորսայի ֆինանսական գծով տնօրեն Կայզեր Նեգը պաշտոնաթող է եղել այն բանից հետո, երբ ցանցահենները գողացել էին բորսայից վեց միլիարդ դոլարին համարժեք թվային արժույթ։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Նա Binance-ում աշխատել է հինգ տարի։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Կայզեր Նեգը կզբաղվի այլ բիզնես գործունեությամբ։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Ջասթին Յեքը։ Հիշեցնենք, որ Binance թվարժութային բորսան ցանցահենային հարձակման էր ենթարկվել հոկտեմբերի երեսունին։ Հարձակման ընթացքում գողացվել էր ավելի քան 6 միլիարդ դոլարի թվային արժույթ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր