Ես կգնամ դրախտ. Թրամփ
Mon, 09 Nov 2026 15:00:30 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մահից հետո ընկնել դրախտ, այլ ոչ թե դժոխք:
CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք ակնկալում է մահից հետո դրախտ ընկնել:
«Ես կրոնասեր մարդ եմ, ուստի, տեսականորեն, կգնամ դրախտ: Հույս ունեմ, որ այո: Ես չեմ ուզում ընկնել դժոխք», – պատասխանել է պետության ղեկավարը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է, թե Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը մեծացնում են դրախտ ընկնելու իր շանսերը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր