Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Մանրամասներ՝ Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունից. լուսանկարներ

Մանրամասներ՝ Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունից. լուսանկարներ

Mon, 09 Nov 2026 19:45:10 +0400


Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։ Նրա հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։

Ալեքսանյանը պսակադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցում։ Նրա ընտրյալը Անի անունով աղջիկ է, որը նույնպես Գյումրիից է։

Հարսանեկան արարողությունն ու տոնակատարությունն անցկացվել են նեղ շրջանակում՝ հարազատների, մտերիմների և ընկերների մասնակցությամբ։ Հյուրերի թվում եղել են նաև հայկական ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ։

Երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ երգիչներ։

Արթուր Ալեքսանյանի հարսանիքից կադրեր են հրապարակվել նաև սոցիալական ցանցերում։ Ըմբիշ Հայկ Մելիքյանը ևս տեսանյութեր է ներկայացրել արարողությունից։

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 35 տարեկան։ Նա Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, ինչպես նաև Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ևս շնորհավորել է մարզիկին՝ մաղթելով երջանկություն և երկար տարիների համատե կյանք։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է Fri, 06 Nov 2026 13:10:21 +0400 Հայաստանի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով