Ի՞նչ էր արել էդ մարդը, որ բանտ գցեցիք՝ գլուխը կերաք
Tue, 10 Nov 2026 11:48:05 +0400

Այ հրեշներ, հերիք չի մարդկանց քաղաքական նկատառումներով կալանավորեք։ Չեք հագենո՞ւմ հայ մարդկանց արյունից․․․էսքան մահ, որ դուք եք սփռել մեր երկրում ու դեռ կառչած եք իշխանությունից եւ ամեն ինչի պատրաստ եք՝ հանուն իշխանության․․․
Ի՞նչ էր արել էդ մարդը, որ բանտ գցեցիք՝ գլուխը կերաք։ Ու տենց հարյուրավոր մարդիկ են կալանավորված, որոնց մեղքն ընդամենը այն է, որ դեմ են ձեզ, ձեր բերած ավերի դեմ են պայքարում։ Էդ մարդկանցից յուրաքանչյուրը բանտում
կարող է մահանալ ու էդ մահվան պատճառը դուք եք՝ նույնիսկ եթե դա բռնի մահ չի։
46 տարեկան Արսեն Գևորգյանն ընդամենը Ստեփանավանի համայնքապետի թեկնածու էր առաջադրվել՝ ընդդիմության կողմից։ Ուրիշ երկրում սենց մի մահը բավական է, որ ժողովուրդը դուրս գար փողոց, ամեն ինչ ավիրեր ու աշխարհում չէր լինի մեկ մարդ, որը զարմանար դրանից․․․
Մահ ու ավեր, սպանություններ, թմրամոլություն, վթարներ, զինվորի ինքնասպանություններ, կորուստներ, հուսահատություն․․․էս չի՞ ձեր բերածը էս 8 տարում․․․
Նկարում՝ Արսեն Գեւորգյանին բերման ենթարկելու կադրն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր