Մեծ սպասելիքներ չկան Աբու-Դաբիի բանակցություններից
Tue, 10 Nov 2026 18:30:32 +0400

Միացյալ Նահանգներում չեն ակնկալում, թե Աբու-Դաբիում անցկացվելիք այսօրվա եւ վաղվա բանակցությունները ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա ֆորմատով բերելու են խաղաղության համաձայնագրի կնքման։ Միաժամանակ սակայն, Միացյալ Նահանգները մտադիր են ճշտելու կողմերի դիրքորոշումները հակամարտության կարգավորման հետ կապված։ Այս մասին հայտնել է լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։
Ընդհանուր նպատակը կամ տրամաբանությունը դիրքորոշումների ճշտումն է եւ ապա՝ փոխզիջումների որոնումը, որը ընդունելի կլինի եւ Մոսկվայի եւ Կիեւի համար, մանրամասնել է լրագրողը։ Նկատենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Reuters-ի հետ զրույցում ասել է, որ Աբու-Դաբիի բանակցությունները կարող են հակամարտության կարգավորման համար վճռորոշ դուռ բացելու լավ հնարավորություն դառնալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր