Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Չեն հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ․ պատճառը հայտնի է

Չեն հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ․ պատճառը հայտնի է

Tue, 10 Nov 2026 19:00:08 +0400


Իրանը չի նախատեսում հանդիպում Միացյալ Նահանգների հետ Դոհայում այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը գործնական քայլեր չի ձեռնարկել Թեհրանի առաջարկած յոթ կետերի կատարման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Համաձայն հաղորդման, Իրանը շարունակում է հաստատակամ մնալ իր դիրքորոշումներում եւ կարծում է, որ քանի դեռ ամերիկյան կողմը յոթ կետերից բաղկացած առաջարկի հարցում գործնական քայլեր չի ձեռնարկել, հանդիպումը ամերիկյան պատվիրակության հետ անիմաստ է։ Այս հայտարարությամբ Թեհրանն անդրադարձել է այն լուրերին, թե Դոհայում հնարավոր է տեղի ունենան բանակցություններ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզայիի միջեւ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին Fri, 06 Nov 2026 16:41:49 +0400 Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով