Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Պայթեցրել են ավտոմեքենան և սպանել ռուս գնդապետին

Պայթեցրել են ավտոմեքենան և սպանել ռուս գնդապետին

Thu, 12 Nov 2026 11:30:00 +0400


Նոյեմբերի 12-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Սլավյանկա թաղամասում ավտոմեքենա են պայթեցրել, որի մեջ զինվորական է եղել, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ զինվորականը Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ էր։ Պայթյունի հետևանքով նա մահացել է։ Մեքենայի թափքին ամրացված է եղել պայթուցիկ սարք, որը հեռակառավարմամբ պայթեցվել է, երբ գնդապետը դուրս էր ուղևորվում բակից։

Միջադեպից հետո տվյալ ճանապարհահատվածը փակվել է երթևեկության համար։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։

Վերջին երեք ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Սանկտ Պետերբուրգում զինվորականի են սպանում պայթեցնելու միջոցով։ Օգոստոսի 27-ին Սլավյանկա թաղամասում պայթեցվել է Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ ստորաբաժանման փոխգնդապետին և նրա կնոջը տեղափոխող մեքենան։ Տղամարդը տեղում մահացել է, իսկ կինը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Սանկտ Պետերբուրգի Սլավյանկա թաղամասը նախկինում ակտիվորեն զարգացել էր որպես ռազմական բնակարանային համալիր։ 2012 թվականին Պաշտպանության նախարարությանը պատկանում էր տարածքում կառուցվող բնակարանների գրեթե մեկ երրորդը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում

Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Thu, 27 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով