Նուրմագոմեդովը դաժան ծեծի է ենթարկել վրացի հայտնի մարզիկին (լուսանկար)
Thu, 12 Nov 2026 16:00:50 +0400

UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկը՝ Ուսման Նուրմագոմեդովը, ձերբակալվել է Աբու Դաբիում UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի հետ ծեծկռոտքից հետո։
Նուրմագոմեդովը ավելի քան 12 ժամ է, ինչ գտնվում է ոստիկանության կալանքի տակ՝ հյուրանոցում Դվալիշվիլիի հետ կռվից հետո։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կոնֆլիկտը սկսվել է Ուսմանի մորը ուղղված վիրավորանքներից։ Դվալիշվիլին պնդում է, որ իրեն ծեծել են և հարվածներ հասցրել դեմքին։
Նուրմագոմեդովին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում և մոտ 2700 դոլար տուգանք։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր