Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել

Thu, 12 Nov 2026 19:30:35 +0400


Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի Քրենբերի քաղաքի իշխանությունները խարդախության զոհ են դարձել՝ խարդախներին փոխանցելով քսանվեց միլիոն դոլար։ Չորս հազար բնակիչ ունեցող Քրենբերիի իշխանությունները հասանելի բնակարաններ կառուցելու համար հողատարածք ձեռք բերելու նպատակող թողարկել են քաղաքային արժեթղթեր եւ հավաքել հողատարածքի ձեռք բերման համար անհրաժեշտ քսանվեց միլիոն դոլարը։

The Wall Street Journal-ը գրում է, որ խարդախները հողատարածքի գնման համար կեղծ հաշվեհամարի են ուղղորդել քաղաքային իշխանություններին։ Նրանք էլ փոխանցել են գումարը՝ ոչինչ չկասկածելով։ Երբ արդեն հասկացել են, թե ինչ է կատարվել, դիմել են ոստիկանություն։ Գումարի մի մասը՝ 17,3 միլիոն դոլարը հնարավոր է եղել հետ վերադարձնել։ Մնացած մասի ճակատագիրը դեռ անհայտ է։ Թեեւ դեպքը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերի քսանութին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով