Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային»
Fri, 13 Nov 2026 16:34:01 +0400

Հայաստանը չի միացել Դուբլինում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»։
Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան, որում, ի թիվս այլ մտքերի, խոսվում է Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։
Փաստաթղթում բարձրաձայնվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարը:
«Խարտիային» աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկրներ:
Իռլանդիայում ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Նոյեմբերի 12–ին նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել գագաթնաժողովի շրջանակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր