Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Զոհված ուղևորներից շատերն ուսանողներ էին

Զոհված ուղևորներից շատերն ուսանողներ էին

Fri, 13 Nov 2026 20:36:33 +0400


Հնդկաստանի Ասամ նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով զոհվել է 23 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։

Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Կազիրանգա ազգային պարկի մոտ, հաղորդում է India Today-ը։

Միկրոավտոբուսը լուրջ վնասվել է, ինչի հետևանքով ուղևորները մնացել են խեղված մեքենայի մեջ։ Հնդկաստանի ոստիկանության տվյալներով՝ ուղևորներից շատերը քոլեջի ուսանողներ էին, որոնք վերադառնում էին դասերից։ Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։

Զոհերի թիվն աճել է տեղեկատվության ստացմանը զուգընթաց։ Հնդկական լրատվամիջոցները հայտնել են, որ բժիշկները հաստատել են 23 մարդու մահը, իսկ մահացածների ինքնությունը պարզվում է։ Բախման պատճառը հետաքննվում է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով