Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Աննա Վարդապետյանի աջակցությամբ մրցույթ է հայտարարվել

Աննա Վարդապետյանի աջակցությամբ մրցույթ է հայտարարվել

Thu, 03 Sep 2026 20:45:36 +0400


Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի և Հայաստանի Հանրապետության դատախազի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցությամբ մեկնարկում է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին: Ուշագրավ է ու զավեշտալի, որ դատաիրավական համակարգը ոչնչացրած, պետական շահը անտեսած իշխանությունները Հայաստանի պետական շահերի պաշտպանության թեմայով մրցույթ են հայտարարում: Մի իշխանություն, որն ամեն օր սահմանադրական կարգ է տապալում, ի՞նչ շահերից կարող է խոսել:

Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները փորձարկելու իրական դատական գործընթացին մոտ ձևաչափով՝ մասնակցելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին։ Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների իրավական հետազոտության, իրավական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ուսանողների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։ Մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում յուրաքանչյուր թիմ կներկայացնի հայցվորի և պատասխանողի դիրքորոշումները, իսկ բանավոր փուլը կանցկացվի նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և 4-րդ կուրսերի, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները, իրավաբանական ուղղություն ունեցող հաստատությունների ուսանողները: Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ 2-ից 5 անդամ, իսկ մեկ բուհից կարող է մասնակցել առավելագույնը 4 թիմ։ Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև կսահմանվեն անհատական և մասնագիտական հատուկ մրցանակներ՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Մրցույթի լավագույն բանախոս» անվանակարգերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի եւ Պուտինի հակադրությունը

Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի եւ Պուտինի հակադրությունը Thu, 03 Sep 2026 18:15:21 +0400 «Շատ լավ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով