Համայնքապետը ներողություն է պահանջում` իրեն Ալիեւի հետ համեմատելու համար
Fri, 13 Nov 2026 21:15:54 +0400

Դիլիջան համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վարդան Ավագյանը մեզ տված հարցազրույցում եւ այլ հարցազրույցներում հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանին մեկ Ալիևն է դատում, մեկ՝ Դիլիջանի համայնքապետարանը։ Պարզվում է, այս հայտարարությունը զայրացրել է Դիլիջանի համայնքապետին:
Նոյեմբերի 11-ին Դիլիջան համայնքի նորընտիր ավագանու հենց առաջին նիստում Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նկատի ունենալով Վ․ Ավագյանի, ասել է․ «Այն անձը, որ համայնքապետարանի մեր ողջ անձնակազմին համեմատում է ադրբեջանցու հետ, այլևս ներողություն չխնդրելու դեպքում կստանա հստակ պատասխաններ»։ Այդ առթիվ նիստում անգամ վեճ է ծագել Դավիթ Սարգսյանի և Վարդան Ավագյանի միջև:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր