Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը
Fri, 13 Nov 2026 23:00:26 +0400

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սքալոնին երկարաձգրել է ազգային հավաքականի հետ ունեցած պայմանագիրը՝ մինչեւ 2030 թվականը։ «Նույնպիսի էնտուզիազմ եւ ներշնչանք ունեմ, ինչպես ամենից առաջին օրը եւ ուրախ եմ, որ կարողանալու եմ շարունակել։ Շնորհակալ եմ, ու այս պահից սկսած՝ մեկնարկում եմ իմ նոր փուլը»,- ասել է Սքալոնին, ըստ ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի սոցկայքում հրապարակված գրառման։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր