Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները
Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400

Քլոե Քարդաշյանը հայտարարել է, որ ամբողջությամբ ջնջել է նախկին ամուսնուն՝ Լամար Օդոմին, իր կյանքից: Դրա պատճառը նրա սկանդալային մեկնաբանություններն են իրենց ամուսնության և հեռուստաաստղի դերի մասին՝ 2015 թվականին ծանր բժշկական ճգնաժամից հետո իր կյանքը փրկելու գործում:
«Քարդաշյանները» սերիալի նոր դրվագում, որը ցուցադրվել է նոյեմբերի 12-ին, 42-ամյա Քլոեն խոստովանել է, որ այլևս չի ցանկանում որևէ կապ ունենալ 47-ամյա նախկին բասկետբոլիստի հետ: Նա հատկապես վրդովված էր Օդոմի մեկնաբանություններից Netflix-ի Untold: The Death & Life of Lamar Odom վավերագրական ֆիլմում, որոնք Քլոեն անվանել է չափազանց տհաճ և անտակտ:
Ֆիլմը պատմում է Օդոմի տարիներ շարունակ թմրամոլության և ալկոհոլիզմի դեմ պայքարի, ինչպես նաև 2015 թվականի հոկտեմբերի ողբերգական իրադարձությունների մասին, երբ մարզիկը քիչ էր մնում մահանար: Այնուհետև նա մի քանի սրտի կաթված և ինսուլտներ է տարել, ինչպես նաև երիկամային անբավարարություն: Քլոեն հատկապես վիրավորված էր նախկին ամուսնու մեկնաբանություններից այն մասին, թե ինչու է նա որոշել ամուսնանալ իր հետ։ Վավերագրական ֆիլմում Օդոմը խոստովանել է, որ իրեն գրավել է ոչ միայն Քարդաշյանը, այլև նրա հայտնի ընտանիքի կենսակերպը։
«Ես արդեն Լամար Օդոմն էի, բայց դիտում էի, թե ինչպես է նա ապրում, նրա ընտանիքի կենսակերպը, և մտածում էի. «Գիտեմ, թե որտեղ եմ ուզում լինել։ Ահա թե ինչպես եմ ուզում ապրել», – ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր