Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է

Sun, 15 Nov 2026 16:00:05 +0400


Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Դանի Ալվեստը, ով ժամանակին հանդես է եկել բրազիլական հավաքականում եւ մի շարք հեղինակավոր ակումբներում՝ «Յուվենստուս», «Բարսելոնա», «ՊՍԺ», կնոջից՝ Ժոանա Սանսի հետ ամուսնալուծվելու հայց է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնում է լրագրող Խավի Օյոսը։ Զույգը, հիշեցնենք, որ ամուսնացել էր 17 թվականին, 25 թվականին ծնվել էր նրանց դուստրը՝ Հուլյեթան։ Պատճառն այն է, որ բրազիլացի մարզիկը տարվել է կրոնական ինչ որ ուղղությամբ, որի պատճառով բավարար ուշադրություն չի հատկացնում ընտանիքին։ Լրագրողը կապ է հաստատել Ժոանա Սանսի հետ եւ այդ մեկնաբանությունը նա է արել։ Նախկին մարզիկը ներկայումս համաշխարհային ճամփորդության է մեկնել եւ իրականացնում է կրոնական քարոզչություն։ Նա դարձել է քարոզիչ։ Ու հենց դա էլ, ըստ Խավի Օյոսի, պատճառ է դարձել ամուսնալուծության պրոցես սկսելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է Sun, 15 Nov 2026 15:45:58 +0400 Amazon MGM ստուդիան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով