Սամբոյի բրոնզե մեդալակրին սպանել են ռեստորանի մոտ
Sun, 15 Nov 2026 16:15:46 +0400

Ռուսաստանի սամբոյի բրոնզե մեդալակիր Վացիլով /Մագոմեդ/ Դավուդովին գնդակահարել են «Մարաքեշ» ռեստորանի մոտ։ Այս մասին հայտնում են ռուսական մեդիա ռեսուրսները։ 31-ամյա մարզիկը գտնվել է բանկետային սրահում մի միջոցառմանը, որից հետո դուրս է եկել շինությունից, որտեղ էլ անհայտ անձը հրազենային կրակ է բացել նրա վրա ու սպանել։Հանցագործը եղել է սեւToyota Camry ավտոմեքենայով։ Կրակոցների ժամանակ՝ փամփուշտներից մեկը խոցել է գլուխը, որն էլ եղել է մահացու։ Հիվանդանոցի ճանապարհին մարզիկը մահացել է։ Իրավապահները հայտնել են, որ Մախաչկալայում ձերբակալվել է ենթադրյալ հանցագործը, որը քսաներեք տարեկան է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր