Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Sun, 15 Nov 2026 20:07:03 +0400


Ռուսաստանը պահանջել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվի եվրոպական դաշնակիցներին միջուկային պաշտպանության երաշխիքներ տրամադրելուց՝ այդ պայմանը ներառելով Ուկրաինայում պատերազմի կարգավորման իր պահանջների շարքում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով ռուս բանակցողների պատրաստած փաստաթղթին։

Պարբերականը նշում է, որ բրիտանական միջուկային սուզանավերը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգի մաս են կազմում։ Եվրոպայում, Ռուսաստանից բացի, միջուկային զինանոց ունեն միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ֆրանսիան եվրոպական տասը երկրների հետ աշխատում է Ռուսաստանի դեմ միջուկային զսպման նոր մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Մարտի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն առաջին անգամ կարող է միջուկային զենք կրող ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել դաշնակից երկրների տարածքներում։

Սակայն Մոսկվայի պահանջները չեն սահմանափակվում միայն միջուկային պաշտպանությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանը նաև պահանջում է ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից, Ֆինլանդիայի հեռացում դաշինքից, ինչպես նաև երաշխիքներ, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն տեղակայի Ուկրաինայում։

Ըստ պարբերականի՝ Մոսկվան պատրաստ է հրադադարի հարցը քննարկել միայն այդ պայմանների կատարման դեպքում։

Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է դադարեցնել Ուկրաինային արևմտյան սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, ինչպես նաև բացառել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Միաժամանակ Ռուսաստանը մտադիր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Մոսկվան չի առարկում Ուկրաինայի անդամակցությանը՝ պայմանով, որ Կիևը չմասնակցի ԵՄ ընդհանուր պաշտպանական քաղաքականությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանդիպումն են նախապատրաստում

Հանդիպումն են նախապատրաստում Mon, 16 Nov 2026 22:30:59 +0400 Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է,…

2 րոպե ago

Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա Արեգակից․Մասկ

Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա Արեգակից․Մասկ Mon, 16 Nov 2026 22:23:13 +0400 Ապագայում մարդկությունը…

9 րոպե ago

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը Mon, 16 Nov 2026 22:19:56 +0400 Յակուտիայում հաստատվել է իսկական…

13 րոպե ago

Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան

Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան Mon, 16 Nov 2026 22:15:01 +0400 «Առողջության իրավունք» իրավապաշտպան…

18 րոպե ago

Ինչպես է մարդկությունը դիմագրավելու երկնաքարերի «գրոհին»

Ինչպես է մարդկությունը դիմագրավելու երկնաքարերի «գրոհին» Mon, 16 Nov 2026 22:00:44 +0400 Մարդկությունը դեռեւս չունի…

32 րոպե ago

«Եզդիների տանը» փակցված է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին

«Եզդիների տանը» փակցված է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին Mon, 16 Nov 2026 21:45:32 +0400…

47 րոպե ago