Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

Mon, 16 Nov 2026 21:07:12 +0400


Մոսկվայում Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնիի ավտոմեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Քննիչների, ԱԴԾ-ի և ՆԳՆ աշխատակիցների համատեղ օպերատիվ միջոցառումների ընթացքում հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը․ նա 2005 թվականին ծնված աղջիկ է։ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի տեղեկություններով՝ ձերբակալվածը 2026 թվականի հուլիսից գտնվել է խարդախ զանգերի կենտրոնի ներկայացուցչի հոգեբանական ազդեցության տակ։ Քննության տվյալներով՝ նախ աղջիկը, տրվելով բանկի կեղծ աշխատակիցների հնարքներին, խոշոր գումար է փոխանցել «անվտանգ հաշիվների»։ Հետագայում նա սկսել է կատարել անանուն համակարգողների հրահանգները՝ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստման և իրագործման ուղղությամբ, հայտնել են Քննչական կոմիտեից։ Կասկածյալը պայթուցիկ սարքը տեղադրել է ավտոմեքենայի հատակի տակ։

Ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են քննչական գործողություններ։ Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքներն ու աղջկա հանցակիցներին։

72-ամյա Զավորոտնին վիրավորվել էր նոյեմբերի 13-ին Կիրովոգրադսկայա փողոցում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մոսկովյան հիվանդանոցներից մեկը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Tue, 17 Nov 2026 08:05:43 +0400 ՔՊ նորաթուխ ֆրակցիայում, պարզվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով