«Շարասյան մեջ եղել է բժիշկ, բայց չեն կանգնել ու օգնություն չեն ցուցաբերել»
Tue, 17 Nov 2026 12:30:39 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խորհրդարանի նիստում, արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների ելույթներին, կապված «Պապլավոկի» դեպքի հետ, հիշեցրել է հղի Սոնա Մնացականյանի մահվան հանգամանքները։ Վերջինս մահացել էր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով։
Մանուկյանը շեշտել է, որ ավտոշարասյան կազմում բժիշկ է եղել, սակայն, իր խոսքով, մեքենաները կանգ չեն առել, և տուժածին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվել։
Նա ընդգծել է, որ «Պապլավոկի» դեպքի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչները չպետք է մոռանան նաև իրենց կառավարման ընթացքում տեղի ունեցած՝ Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական միջադեպը։
« «Պապլավոկի» դեպքի մասին այն ուժի ներկայացուցիչները, ովքեր տեսել են իրենց կառավարման տարիների Սոնա Մնացականյանի դեպքը»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր