Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել
Tue, 17 Nov 2026 12:23:59 +0400

Մոնղոլական պետության ղեկավար Ուխնաագին Խուրելսուխը հայտարարել է իր հրաժարականի մասին։
«Ինչպես բոլորդ գիտեք, վերջին մեկ ամսվա ընթացքում որոշակի հանցավոր խմբավորումներ անզգուշորեն հարձակվել են Մոնղոլիայի նախագահի պատվի և պաշտոնի վրա՝ վարկաբեկելով նրա հեղինակությունը։
Մոնղոլիայի նախագահը ներկայացնում է ժողովրդի միասնությունը՝ լինելով Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար և զինված ուժերի հրամանատար։ Նախագահի պատվի վրա հարձակումը ժողովրդի պատվի վրա հարձակում է։
Ինձ զրպարտել և վիրավորել են անհավանական և չափազանց լուրջ հանցագործության կապակցությամբ։ Ես որոշ ժամանակ լռել եմ՝ հետևելով իրավիճակին։ Սակայն, որպես պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձ, որոշել եմ այսօր անել այս հայտարարությունը։
Բոլորը հավասար են օրենքի առջև։ Երեկ «Դեմոկրատական կուսակցության» մի խումբ արտահայտեց իր դիրքորոշումը, որ Մոնղոլիայի նախագահը պետք է հրաժարական տա և հետաքննություն անցկացնի։ Ես համաձայն եմ դրա հետ», – մամուլի ասուլիսում հայտնել է Ուխնաագին Խուրելսուխը։
Նա վստահեցրել է, որ իր հեղինակությունը արատավորողները «պատասխանատվության կենթարկվեն» և իր «պատիվը կվերականգնվի»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր