Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին
Tue, 17 Nov 2026 12:38:40 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձել է խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խոսքերը Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Ավելի վաղ Ալեքսանյանը պնդել էր, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ադրբեջանի կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորությամբ։ Նա նշել էր, որ այդ տեղեկությունը հրապարակել է ռուսաստանցի հայտնի լրագրողներից մեկը։
Ի պատասխան՝ Խաչատրյանը հայտարարել է, որ Հեյդար Ալիևի տարբեր հայտարարություններից բացի, արժե հիշել նաև, թե ինչ արտահայտություններ է Իլհամ Ալիևն արել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։
«Հեյդար Ալիևը տարբեր բաներ է ասել, բայց թե ինչ է ասել Իլհամ Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, ամոթ է, չխոսեմ»,- ասել է պատգամավորը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր