Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Ծածկադմփոց արեցիք, որովհետև գիտեք՝ ինչ կա էդ ամենի տակ

Ծածկադմփոց արեցիք, որովհետև գիտեք՝ ինչ կա էդ ամենի տակ

Tue, 17 Nov 2026 12:53:02 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և իրավական երաշխիքների վերաբերյալ հայտարարության նախագիծը, ինչպես հայտնի է, չընդգրկվեց խորհրդարանի օրակարգում։ Նախաձեռնությանը դեմ քվեարկեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Քվեարկությունից հետո ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց իշխանության որոշումը՝ նշելով, որ ՔՊ-ն ոչ թե փորձել է հիմնավորել ներկայացված հարցադրումների անհիմն լինելը, այլ պարզապես թույլ չի տվել, որ դրանք քննարկվեն խորհրդարանում։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունը վստահ է իր դիրքորոշման ճշմարտացիության մեջ, ապա չպետք է խուսափեր հարցի քննարկումից։ Խաչատրյանը տեղի ունեցածը որակեց որպես խնդրի իրական բովանդակությունը հանրությունից թաքցնելու փորձ։

«Այդքան համոզված եք ձեր դիրքորոշման վրա, թողնեիք՝ քննարկվեր, բայց չէ, ծածկադմբոց արեցիք, որովհետև գիտեք՝ ինչ կա էդ ամենի տակ»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400 «Ինչու է Մայր Աթոռը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով